Այցելել եմ մեկ անգամ, ոչ աշխատանքային օր, պատվիրել հատապտղային փենքեյք։
✅️ Պատվիրելիս տեղեկացվեց, որ հարկավոր է սպասել 10֊15 ր և նշված ժամանակի ընթացքում մատուցվեց պատվերը։
✅️ Հավանեցի մասկարպոնեի հիմքով և ձվով նուրբ կրեմը, որն օգտագործվում է նաև տեղում տրվող տիրամիսուների պատրաստման համար (ենթադրում եմ)։
✅️ Հավանեցի նաև բալանսավորված թթվաշ հատապտղային սոուսը։
✅️ Հատապտուղների տեսքը թարմ էր։
Թերևս սրանք էին այն կետերը, որոնք փրկեցին ընդհանուր աղանդերի համը, քանի որ բուն փենքեյքերի համը և տեսքը հիասթափեցրեց 🤔
Փենքեյքերը ստացվել էին անհամաչափ, բարակ հաստության, խոնավ և տեղ֊տեղ այրված ներսի հատվածներում։ Չկար նաև դասական փենքեյքին բնորոշ բիսկվիթային նուրբ համը և տեսքը🤔։
Կարելի է վերանայել փենքեյքի պատրաստման բաղադրատոմսը կամ/և պատրաստման տեխնոլոգիան։
✅️ Անձնակազմը սիրալիր էր, ուշադիր, սակայն ինձ խանգարեց սրահում փոքր֊ինչ բարձր հնչող զրույցները նրանց կողմից։
Moka Pot
December 2024 •
5
Նորաբաց մասնաճյուղ է, այցելել եմ մեկ անգամ։
Հաճելի, լուսավոր, պարզ և հարմարավետ ինտերիեր` նաև փողոցի անցուդարձին հետևելու հնարավորությամբ 😏
Անձնակազմը շատ բարեհամբույր, մոտիվացված, ուշադիր, լավ տեղեկացված ճաշացանկում ներկայացված ուտեստների պատրաստման առանձնահատկություններին👍
Պատվիրել եմ բալի խյուսով և շոկոլադի սոուսով տիրամիսու։
✅️ Խնդրեցի կրեմը պատրաստել առանց ձվի, և խնդրանքս ընդունվեց։
✅️Տեղեկացվեցի, որ այդ դեպքում պետք է սպասել մոտ 10 ր։ Նշված ժամանակահատվածում պատվերը մատուցվեց պատշաճ կերպով։
✅️ Ողջունելի է, երբ յուրաքանչյուր տեսակի տիրամիսուի համար ճաշացանկում նշված են կալորիականությունը, ինչպես նաև հիմնական բաղադրիչները։
Ինչ վերաբերվում է համին. կրեմը ստացվել էր բավականին նուրբ և մյուս բաղադրիչների հետ քաղցրությունը բալանսավորված էր։
Անչափ հավանեցի բալով խյուսի խտությունը և թթվաշ համը, որը հաջող կերպով համադրվում էր կրեմի տակ պառկած շոկոլադե սոուսի հետ😍
🤔 Միակ բանը, որը ինձ այնքան էլ չգոհացրեց` սավոյարդիների թրջվածության չափն էր. տիրամիսուն ճաշակելիս`վերցրած կտորներից հաճախ կաթում էր սրճային հեղուկը (թույլ թնդությամբ)։ Ցանկալի կլիներ սրանց վրա տեղ֊տեղ պահպանել խրթխրթան, տեղ֊տեղ խոնավ հատվածներ։
Տիրամիսույում առկա սուրճի համի հետ կապված. Քանի որ առկա էր շոկոլադ և բալ համադրությունը, սուրճի ընդգծված համը կարծում եմ ավելորդ կլիներ այս տարբերակում։
✅️Սև սուրճը համեղ էր, կար մոտիվացնող գրություն մատուցման պնակի մեջ։
Կշարունակեմ հետազոտել սրճարանի մյուս կերակրատեսակները։
Fourchette Buffet
December 2024 •
4
Առաջին անգամ այստեղ ճաշակել եմ Սան Սեբաստիան չիզքեյքը։ Կտորը թարմ էր, սակայն խտությունը և օգտագործված բաղադրիչները փաստացի տարբերվում էին դասականից (պակաս սերուցքային, ոչ այնքան համասեռ. ամենայն հավանականությամբ` կաթնաշոռի հիմքով😏)։
Ընդհանուր առմամբ` գին֊որակ հարաբերակցությունը կարծում եմ` արդարացված է (900 դր/ միջին չափի կտորի համար)։
Էսկիմոն կնախընտրեի ավելի փափուկ բիսկվիթի շերտով😏։
Առհասարակ` ներկայացված խմորեղենի տեսականին բավականին քաղցր է և համային շեշտադրումները ավելի թույլ։
✅️ Միջավայրը մաքուր է, ունի տարբեր հատվածներում տեղավորվելու հնարավորություն, երկհարկանի է։
Pasteria
December 2024 •
5
Այցելել եմ մեկ անգամ` հատուկ Սան Սեբաստիան փորձելու համար։
Կտորը բավականին մեծ էր, հաճելի սառնությամբ, վանիլի նուրբ հետհամով, համասեռ, ԹԱՐՄ և քաղցրի բավարար չափաքանակով։ Կարելի է վայելել թեյով կամ դառը սուրճով☕️🍰։
Չիզքեյքի կտորները` հատկապես միջնամասի սերուցքային հատվածից, հալչում են բերանում 😍
Եթե բծախնդրությամբ մոտենանք` 😏կուզենայի, որպեսզի առկա լիներ տվյալ չիզքեյքին բնորոշ այրված կեղևը, որը լրացուցիչ հետարքրքիր համ է հաղորդում վերջինիս։
👍Սպասարկող աշխատակիցը բարեկիրթ էր, մատուցումը պատշաճ և ժամանակին։
Սրահը հաճելի ինտերիերով, միջին լուսավորությամբ։
📌 Հարկ եմ համարում նշել նաև, որ խանութում ներկայացված տեսականու գինը և տեղում ճաշակելու արժեքները տարբերվում են (խոսքը միայն սպասարկման վճարի մասին չէ)։
Magrata cafe
December 2024 •
3
Օգտվել եմ մեկ անգամ, գնել եմ Սան֊Սեբաստիան:
Ոչ առաջին թարմության միջին չափի կտոր` միջին գնային կատեգորիայի սերուցքային պանրով։
Համը վատը չէր, սակայն տեղ֊տեղ սերուցքային մասերը ընդհատվում էին ավելի կոշտ, ավելի շատ օսլայի գերակայությամբ հատվածներով,ինչը բնորոշ չէ դասական Սեբաստիանին😏։
Այրված կեղևը առկա էր, բայց երբեմն կտորի մեջ նկատվում էին անհայտ ծագման սև կետիկներ, որոնք կեղևի կամ բնական վանիլի հետ աղերս չունեին։
Ցանկության դեպքում տրվում էր նաև սոուս (+300 դր), որի արժեքը ներառված չէ չիզքեյքի արժեքի մեջ (1300դր/կտոր)։
Սպասարկումը կատարվում էր բարեհամբույր։
Degusto Food Studio
December 2024 •
3
Այցելում եմ խիստ անհրաժեշտության դեպքում։ Միջավայրը հաճելի, ժամանակ առ ժամանակ` աղմկոտ, հիմնականում` մաքուր։
Սպասարկման հետ կապված դեռ որևէ խնդրի չեմ առնչվել (զուսպ, ուղորդող)։
Սննդի տեսքը միշտ աչք է գրավում, սակայն` որակը հիմնականում ինձ չի բավարարել (խոզի միսը` չոր, ոչ թարմ, կոշտ, լահմաջոյի մսազանգվածը թաց, ծորուն, կիսաեփ)։
Պավլովայի մեկ չափաբաժինը մեկ անձի համար կարծում եմ բավականին մեծ է. Բեզեի հատվածում ավելացված է հատապտղային ջեմ, ինչը` չափազանց քաղցրացնում և ավելորդ համ է հաղորդում բեզեին. Կրեմի քաղցրությունը հաճելի է, բաղադրիչները բալանսավորված։
Ընդհանուր առմամբ` գին֊որակ հարաբերակցությունը փոքր֊ինչ չափազանցված է։
Sorriso
December 2024 •
3
Բավականին տհաճ է, երբ քեզ խաբված ես զգում արդեն տանը` ճաշացանկի նկարները վերանայելիս🤨. պատվիրել էի դասական բլիթներով աղցան, փոխարենը` ստացա բարակ բիսկվիթի կլոր շերտերով կտրտած, կիսաչոր, անհամ կտորներ` հատապտուղների շերտի տակ թաքցրած 🤔 (մինչդեռ` նման բլիթների պատրաստման տեխնոլոգիան այլ է...)։ ՄԱՇՏՈՑԻ մասնաճյուղ
Մեկ այլ մասնաճյուղում (Կասկադ)` ելակի սորբետի փոխարեն բերվում է մանգոյի սորբետ` 20 ր սպասելուց հետո (չնայած սրահը բեռնված չէր)։ Սորբետների համի հետ կապված որևէ դժգոհություն չունեմ🙃
Մթնոլորտը հաճելի է, ժամանակ առ ժամանակ` աղմկոտ։
Սպասարկումը բարեհամբույր, երբեմն սպասեցնել տվող։ Սանհանգույցը` մաքուր։
Gluten-free bakery
December 2024 •
5
Տպավորություններս նշված տեսականուց (առանց գլյուտեն և լակտոզ).
🥨 Պիստակով ռուլետ բրնձի ալյուրով և մալինայի միջուկով. բիսկվիթային մասը փոքր֊ինչ չոր էր, սակայն մալինայի բնական համով միջուկը և նուրբ, բալանսավորված քաղցրությամբ նշի կաթով կրեմը լրացնում են վերոնշած բացը։ Կտորը բավականին մեծ է, արժեքը` 1500 դր։
🥨 Շոկոլադե ռուլետ` ՓԱՓՈՒԿ բիսկվիթի շերտով և կրկին համեղ հատապտղային միջուկով ու կրեմային շերտով (1500 դր/կտորը)։
🥨 Թռչնի կաթը և գաթան բավականին փոքր քաշ ունեն (1200 և 600 դր), սակայն համը տարբերվող է, առկա է կարագի թույլ, հաճելի հետհամ։
🥨 Զեֆիրը նշվում է արտադրողի կողմից, որ ագարի հիմքով է. համը հատապտղային է և բալանսավորված քաղցրությամբ։
Ունենալով սննդային ալերգիաներ, նշված տեսականուց չեմ ունեցել որևէ խնդիր։ Կշարունակեմ հետազոտել և օգտվել հրուշակարանից, քանի որ ներկայացված է բավականին լայն տեսականի թե' աղանդերի, թե հացերի։
Limone
December 2024 •
5
Օգտվել եմ Սան֊Սեբաստիան չիզքեյքից (take away🍰. թարմ, հաճելի սառնությամբ, տվյալ չիզքեյքին բնորոշ այրված կեղևով, նուրբ սերուցքա֊կրեմային համասեռ խտությամբ կտոր` վանիլի տեսանելի փոշով։ Ընդհանուր առմամբ` բալանսավորված բաղադրիչներ. հատապտղային սոուսի չափավոր թթվայնությունը հիանալիորեն համադրվում է չիզքեյքի քաղցրության և համի հետ։
Սոուսը տրվում ըստ ցանկության և ներառված է արժեքի մեջ (2600 դր/կտոր)։
Սպասարկող անձնակազմը սիրալիր, պատրաստակամ օգնելու, ուշադիր 👍
Grand Candy
December 2024 •
4
Երբեմն օգտվում եմ Պարույր Սևակի վրա գտնվող մասնաճյուղից։
Առաջին հարկում խանութն է, երկրորդ հարկում` 《Պոնչիկանոց》֊ը։
✅️ Սրահը միջին չափ, լուսավոր, մաքուր, սպասարկումը` լավ։
Նախընտրելի խմորեղենների ցանկում են`
🍰 Արբած բալ (580դր/հատը),
🍰 Միկադո,
🍰 Շոկոլադե էկլեր` եփված կրեմով (380դր/հատը)։
➖️ Տվյալ մասնաճյուղում խմորային մասի պատրաստուկները ( բիսկվիթային շերտ, էկլերի խմոր) առաջին թարմության չեն հանդիպել ինձ, իսկ միկադոյի շերտերը փոքր ինչ֊չոր են և չեն լրացվում կրեմի հետ համադրության արդյունքում 🤨
➖️ Ի դեպ, որոշ խմորեղենների համտեսման համար տրամադրվող պլաստիկե սպասքով պարզապես հնարավոր չէ համտեսել (գդալները կոտրվում են խմորեղենի չոր շերտերի մեջ)։ Լուսանկարում պատառաքաղը իմ կողմից է բերվել 😏
✅️ Կրեմների (միջուկների) մասին ավելի դրական կարծիք ունեմ, քանի որ մշտապես թարմ են և բալանսավորված բաղադրիչներով (հատկապես` եփվող կրեմով խմորեղենները)։