Հոյակապ սպասարկում էր սրահում, եղել եմ մատնահարդար Վարդի մոտ, ով անչափ բարեհամբույր է և շատ հաճելի է, որ ուշադիր լսում է հաճախորդի ցանկությունը, իսկ չկողմնորոշվելու դեպքում օգնում է: Պրոֆեսիոնալ մատնահարդար է, վստահաբար գտել եմ այն մատնահարդարին, ում մոտ երկար ժամանակ կհաճախեմ: Շնորհակալ եմ սրահի աշխատակազմին համեղ սուրճի և բարի ժպիտների համար: