Շատ գոհ եմ Babydent-ից❤️հրաշալի անձնակազմ, բժշկուհի Ինան ուղղակի հրաշք է,աղջիկներս անվանում են Փերի ❤️ առանց լաց, խոսեցնելով բուժում է ատամիկները, ամեն անգամ հաճույքով գնում ենք ։
Արժեքները բավականին ադեկվատ են։ Իսկ որ ամենակարևորն է` ցանկացած տարբերակով համոզում են բալիկին , որ հարցը չհասնի ընդհանուր անզգայացման։ Վստահ խորհուրդ եմ տալիս ,հաստատ չեք փոշմանի
Hover Boutique Hotel
March 2024 •
1
Շատ վատ սպսարկում, անկողինը կեղտոտ,լաքաներով,պահարանի դուռը ջարդած,էլ չասեմ իրենք խոստացած "պատշգամբ"ը նայում էր դեպի արևային պանելի ու մեքենաների կայանատեղին։
Դեռ չգրանցած ուզում էին վճարումը անենք , բայց պնդեցի սենյակը տեսնեմ նոր,ու չսխալվեցի,անմիջապես դուրս եկանք
Aurelia Hotel & Restaurant
March 2024 •
5
Վերջին 3 օրը այնտեղ էինք հանգստանում։ Հանգիստ կոչելը մեղմ է ասված,վայելում էինք ամեն ինչ։
Համեմատական տանեմ այլ հանգստյան տների հետ, որևէ տեղ այսչափ հոգատար,ուշադիր ու ամեն մանրուք հաշվի առնող անձնակազմ չեմ հանդիպել։
Նախաճաշը բազմազան, իսկ ռեստորանից օգտվելիս ամենը համեղ ։ Երեխաների հետ ևս այնտեղ շատ հարմար է, ունեն և մահճակալ և մանեժ, սպիտակեղենը թարմ, մաքուր, իդեալական արդուկված։
Բացի սա,շատ գրավեց այն հանհամանքը, որ այլ տեղերի համեմատատ,այստեղ իրենք էին պնդում որ մոտենան մաքրեն սենյակը, թարմացնեն մեկանգամյա օգտագործման պարագաները։
Հաստատ էլի կվերդառնամ 😊