Վատ սպասարկում, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։
Այս ապահովագրական ընկերության համար հաճախորդներին հնարավորինս քիչ փոխհատուցելն ու գումար խնայելը սեփական ընկերության համար ` առաջնային նպատակ է։
Ոչ աշխատանքային օր վատառողջ լինելու դեպքում ստիպված եք սպասել աշխատանքային օրվան, հակառակ դեպքում իրենք 15 աշխատանքային օրում կորոշեն արդյոք կփոխհատուցեն ձեր վճարած գումարը թե ոչ։
Տարբեր աշխատակիցներ ձեզ տարբեր պայմաններ են առաջարկում, տարբեր փոխատուցման սահմանաչափեր են ասում նույն բժշկական կենտրոնի վերաբերյալ և այլն...
Անպատասխանատու ու ոչ պրոֆեսիոնալ մասնագետների հավաքածու։